My color

My color«Իմ գունը» վավերագրական ֆիլմի նկարահանման մեկամսյա դասընթաց

 

 

«ԴՈԿՏՈՐ ՍԻՆԵՄԱ» երիտասարդական ՀԿ-ն «ԱՐՏՖԵՍՏ» 2015 հանրապետական փառատոնի շրջանակում մայիս-հունիս ամիսներին կազմակերպել էր վավերագրական ֆիլմի նկարահանման մեկամսյա դասընթացը: Մասնակցեցին տարբեր մասնագիտությունների տեր կինոսերներ Հայաստանի ԲՈՒՀ-երից, ինչպես նաև դիմորդներ: Երիտասարդները փորձեցին կարճ ֆիլմերով բարձրաձայնել իրենց հուզող թեմաների մասին։ Արդյունքները կարող եք դիտել հինգշաբթի` հունիսի 18-ին, ժամը 19:00-ին` Fiction փաբում:
Դիտելու ենք`
Հովհաննես Սարգսյան – «Բևեռներ»,4′
Արփի Բալյան – «Արվեստանոց էի ուզում», 6′
Էլեն Հակոբյան – «Չնկարահանված ֆիլմ», 5′
Ամալի Խաչատրյան – «Պրոլետարական արվեստ», 8′
Մարիամ Մկրտչյան – «Ձեռակերտ աղոթք», 4′
Մարիա-Միշել Իսրայելյան – «Ինչու՞ է աղմկում մանկությունը», 6′
Շուշաննա Վրացյան – «հրաՊԱՐակ», 6′
Սեդա Հարությունյան – «Արշավորդը», 8′
Դիտումից հետո ակնկալում ենք անկեղծ քննարկում:

Իմ գույնը արվեստանոցի մասնակիցների նկարած ֆիլերի դեմոն՝ ստորև