«ԻՄ ԳՈՒՅՆԸ» մեկամսյա դասընթացի մասնակցության մրցույթ

ԴՈԿՏՈՐ ՍԻՆԵՄԱ» երիտասադական ՀԿ-ն «ԱՐՏ-ՖԵՍՏ» երիտասարդական հանրապետական բաց փառատոնի շրջանակներում մայիսի 12-ից հունիսի 10-ը կազմակերպում է վավերագրական ֆիլմի նկարահանման մեկամսյա դասընթաց: Ծրագրին մասնակցել կարող են այն երիտասարդներն, ովքեր ունեն սեփական տեսախցիկ և ուզում են ստեղծել վավերագրական ֆիլմ, սակայն չունեն համապատասխան գիտելիքներ: Ընտրված մասնակիցներն, անկախ մասնագիտությունից, հնարավորություն կունենան սովորել և փորձարկել հետևյալ թեմաները` ինչպես դիտել և վերլուծել վավերագրական ֆիլմը, ինչպես գտնել ֆիլմի թեմա, նկարահանել, մոնտաժել և ստացված արդյունքը հասցնել լսարանին: Դասընթացը բաղկացած կլինի գործնական և տեսական մասերից: Դասընթացի շրջանակներում մասնակիցներից յուրաքանչյուրը կնկարահանի առանձին վավերագրական ֆիլմ, որոնցից լավագույնները կցուցադրվեն ԱՐՏ-ՖԵՍՏ երիտասարդական հանրապետական բաց փառատոնի ավարտին: Դասընթացի շրջանակներում ստեղծված ֆիլմերից լավագույնը փառատոնի Ժյուրիի որոշմամբ կստանա հատուկ մրցանակ:

Ծրագրի նպատակն է` տարբեր մասնագիտությամբ երիտասարդի հնարավորություն տալ ծանոթանալու վավերագրական կինոյի գաղտնիքներին և սեփական ֆիլմի միջոցով խոսելու իրենց հուզող խնդիրների մասին:

Դասընթացը կանցկացվի Երևանում` Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Աշխատանքային լեզուն հայերենն է:

Տարիքային սահմանափակում` 16-25տ.

Դասընթացը կվարի կինոռեժիսոր, ԵԹԿՊԻ կինոարվեստ մասնագիտության ասպիրանտ Սեգ Կիրակոսյանը:

Ընտրությունը կարող է անցնել երկու փուլով` հայտադիմումների և հարցազրույցի հիման վրա: Հայտերը պետք է լրացված լինեն հայատառ հայերենով:

Դասընթացի բոլոր փուլերը հաջող հաղթահարած մասնակիցներին կտրվեն ավարտական վկայականներ:

Մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է: Դասընթացի շրջանակներոում մասնակիցների նկարահանած նյութերը կկցվեն Դոկտոր սինեմա կազմակերպության տեսանյութերի արխիվին և հետագայում կարող են օգտագործվել կազմակերպության այլ ծրագրերի ժամանակ` պահպանելով հեղինակային իրավունքները:

Հայտերի ընդունման վերջնաժամկետ` մայիսի 8, 19:30