Ֆիլմեր

 

«ԻՄ ԳՈՒՅՆԸ» դասընթաց 

Չնկարահանված ֆիլմ (2015 թ)  

Հեղինակ` Էլեն Հակոբյան

Արվեստանոց էի ուզում (2015 թ)

Հեղինակ` Արփի Բալյան 

Քաղաքը, որտեղ տեղի են ունենում բոլոր այս իրադարձությունները, ամբողջովին վերածվել է շուկայի: Որպես սպառող, ով կարիք ունի մշակութային ակտիվության և դինամիկ կյանքի, ես փորձում եմ իմ քաղաքը վերածել մի արվեստանոցի, արվեստանոց, որտեղ կարող եմ խաղալ թատրոնում, պարել և երգել, լսել ռոք համերգեր, կարդալ պոեմներ, մի խոսքով` արվեստ անելու համար ստեղծել հարմարավետ պայմաններ: Բայց քաղաքն արվեստանոց դարձնելու փորձերն ապարդյուն են, քանի դեռ ես միայնակ եմ իմ պայքարում:

Արշավորդը (2015 թ)

Հեղինակ` Սեդա Հարությունյան

Պրոլետարական արվեստ (2015 թ)

Հեղինակ` Ամալի Խաչատրյան

Հրապարակ (2015 թ)

Հեղինակ` Շուշաննա Վրացյան

Հրապարակում քայլում են սովորական մարդիկ՝ թաքուն պարողները։ Ֆիլմը մարդկանց մեջ ապրող շարժման մասին է, որը կարող էր արտահայտվել պարի տեսքով։ Երբ զարկերակը բացվում է, գույները թափվում են հրապարակ։

Ինչու՞ է աղմկում մանկությունը (2015 թ)

Հեղինակ` Մարիա-Միշել Իսրայելյան

Ձեռակերտ աղոթք (2015 թ)

Հեղինակ` Մարիամ Մկրտչյան

Բևեռներ (2015 թ)

Հեղինակ` Հովհաննես Սարգսյան

 

«Էկոզբոսաշրջությունը Հայաստանում» ճանաչողական ծրագրի

Գնիշիկ պահպանվող լանդշաֆտ (2015)

Հեղինակ` Սեգ Կիրակոսյան

 

Զառիթափ-Գոմք-Մարտիրոս էկոերթուղի (2015)

Հեղինակ` Սեգ Կիրակոսյան

 

ԴոՍ-ի մասին

Դոկտոր սինեման (ԴոՍ) ոչ առևտրային, ոչ կառավարական կազմակերպություն է` հիմնադրված 2015թ.-ին:
Կազմակերպության նպատակներն ու խնդիրներն են`

  • Նպաստել կինոյի զարգացմանը ազգային. տարածաշրջանային և միջազգային մակարդակներում;
  • Խթանել միջմշակութային ուսուցումը Հայաստանում և աշխարհում;
  • Երիտասարդների շրջանում խթանել առողջ ապրելակերպը;
  • Խրախուսել երիտասարդության մասնակցությունը սոցիալ-քաղաքական գործընթացներում;
  • Աջակցել երիտասարդ կինոգործիչների նախաձեռնություններին;
  • Իրականացնել սոցալական և գիտական հետազոտություններ Հայաստանում ստեղծված ֆիլմերի վերաբերյալ:

Հետաքրքրության շրջանակները. Օգտագործելով տեսա-լսողական տեխնիկայի հնարավորությունները` մենք ուզում ենք բարձրաձայնել և լուծումներ գտնել էկոլոգիական, սոցիալական, կրթական, մշակութային, առողջապահական, ժողովրդավարական, մարդու իրավունքների և այլ ոլորտներում եղած խնդիրների մասին Հայաստանում:
Մեր առաքելությունն է օժանդակել կինոյի միջոցով առողջ հասարակության ստեղծմանը:
Մեր կարգախոսն է` Զգայուն և խոհուն խցիկ: