Գավառում կինոծրագրի անհրաժեշտության հարցում

Հարգելի երտասարդներ,

«Դոկտոր սինեման» նախատեսում է վավերագրական ֆիլմի կարահանման դասընթաց անցկացնել Գավառ քաղաքի երիտասարդների համար՝ որպես ինքնարտահայտման նոր հնարավորություն տեղացի երիտասարդների համար: Տեղի երիտասարդության հնարավոր հետաքրքրությունը պարզելու համար Գավառի և հարակից համայնքների երիտասարդներին խնդրում ենք լրացնել կից հարցաշարը: Համագործակից կազմակերպությունն է «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ն: Հարցերի և առաջարկների համար կարող եք գրել doctorcinemango@gmail.com հասցեով:

«Youthification» ուսուցողական ծրագիրը Շվեյցարիայում (2016)

Ամսաթիվը: Սեպտեմբերի 9 – 17, 2016

Վայրը՝ Լեզան, Շվեյցարիա

Դոկտոր Սինեմայի ներգրավվածությունը՝ համագործակից կազմակերպություն

15 երկրից ժամանած 30 մասնակից մասնակցեցին YOUTHIFCIATION (երիտասարդացում) վերապատրաստման դասընթացին, որը կազմակերպել էր SUBKULT ասոցիացիան: Նախագծի հիմնական նպատակն էր երիտասարդներին խրախուսել երիտասարդներին՝ հասարակական ոլորտում ակտիվ մասնակցություն ունենալու համար և առավել խորը գիտելիքներ տրամադրել ոչ-ֆորմալ կրթության մասին: 7 աշխատանքային օրերի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան հստակեցնելու իրենց տեսակետները երիտասարդական աշխատանքի (սահմանումը, նպատակը, հիմնական արժեքները, ոլորտները, արդյունավետ մոդելները) և տարբեր գործընթացներում երիտասարդական աշխատողի դերի մասին, ծանոթացան ուսումնական պլան մշակելու մոդելին, «Կոլբ» կրթական շրջանին, նաև ստացան երիտասարդական աշխատողների համար նախատեսված գրականության էրեկտրոնային օրինակներ: Մասնակիցները նաև փորձարկեցին տարբեր վարժություններ, որոնք կարող են հետագայում օգտագործել տեղական ու միջազգային նոր ծրագրեր իրականացնելիս:

«Ուսումնասիրությունը հաստատել է այն, ինչ ես հաճախ լսում եմ՝ շատ պարզ,

շատ մարդիկ ներգրավվում են, որովհետև նրանց խնդրում են դա անել»:

Կիրբի Սվեյլս, «Renaisi» սոցիալական ձեռնարկության տնօրեն

Ծրագրի օրակարգով նախատեսված միջոցառումների մանրամասն նկարագրությունը կարող եք գտնել YOUTHIFCIATION ծրագրի պաշտոնական կայքում:

Հավելյալ տեղեկությունների համար այցելեք նաև Մեդիա սենյակ և Ուսումնական մեթոդների անկյուն

«Էկոզբոսաշրջությունը Հայաստանում» ճանաչողական ծրագրի առաջին դասերը

Մեկնարկեց «Էկոզբոսաշրջությունը Հայաստանում» ճանաչողական ծրագիրը, որը իրականացնում է «Դոկտոր սինեմա» երիտասրադական ՀԿ-ն` «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» և «Համաշխարհային անկախ երիտասարդական միավորում» ՀԿ-ների հետ համագործակցությամբ: Նախընտրական փուլի արդյունքում ընտրված 36 մասնակիցները 2015թ օգոստոսի 15-ը հնարավորություն ստացան ներկա գտնվելու էկոզբոսաշրջության և ֆիլմ նկարահանելու հմտություների վերաբերյալ դասերին: Դասերի ընթացքում «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արսեն Գասպարյանը, մասնակիցներին ներկայացրեց էկոզբոսաշրջության հիմնական գաղափարը և սկզբունքները, Հայաստանում էկոզբոսաշրջության զարգացման նախադրյալները ինչպես նաև ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքները, վերջիներիս տարածքում գտնվող կենսաբազմազանությունը, ստեղծված էկոերթուղիները և տվյալ վայրերում զբոսաշրջության կազմակերպման օրենքները: «Դոկտոր սինեմա» երիտասրադական ՀԿ-ի նախագահ Սեգ Կիրակոսյանն էլ խոսեց ֆիլմ նկարահանելու հիմնական սկզբունքներ իմասին: Քննարկվեցին «Արփի» ազգային պարկի, «Սոսու պուրակ» պետական արգելավայրի, Գնիշիկ պահպանվող լանդշաֆտի և Արագածի ալպիական արգելավայրի վերաբերյալ ճանաչողական տեսահոլովակների նկարահանումներին առնչվող հարցեր. մասնակիցները ներկայացրեցին իրենց մտքերը նկարահանման վերաբերյալ: Ծրագրի մասնակիցների նախընտրությունների հիման վրա ստեղծվել են աշխատանքային խմբեր:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակում։

«ԻՄ ԳՈՒՅՆԸ» մեկամսյա դասընթացի մասնակցության մրցույթ

ԴՈԿՏՈՐ ՍԻՆԵՄԱ» երիտասադական ՀԿ-ն «ԱՐՏ-ՖԵՍՏ» երիտասարդական հանրապետական բաց փառատոնի շրջանակներում մայիսի 12-ից հունիսի 10-ը կազմակերպում է վավերագրական ֆիլմի նկարահանման մեկամսյա դասընթաց: Ծրագրին մասնակցել կարող են այն երիտասարդներն, ովքեր ունեն սեփական տեսախցիկ և ուզում են ստեղծել վավերագրական ֆիլմ, սակայն չունեն համապատասխան գիտելիքներ: Ընտրված մասնակիցներն, անկախ մասնագիտությունից, հնարավորություն կունենան սովորել և փորձարկել հետևյալ թեմաները` ինչպես դիտել և վերլուծել վավերագրական ֆիլմը, ինչպես գտնել ֆիլմի թեմա, նկարահանել, մոնտաժել և ստացված արդյունքը հասցնել լսարանին: Դասընթացը բաղկացած կլինի գործնական և տեսական մասերից: Դասընթացի շրջանակներում մասնակիցներից յուրաքանչյուրը կնկարահանի առանձին վավերագրական ֆիլմ, որոնցից լավագույնները կցուցադրվեն ԱՐՏ-ՖԵՍՏ երիտասարդական հանրապետական բաց փառատոնի ավարտին: Դասընթացի շրջանակներում ստեղծված ֆիլմերից լավագույնը փառատոնի Ժյուրիի որոշմամբ կստանա հատուկ մրցանակ:

Ծրագրի նպատակն է` տարբեր մասնագիտությամբ երիտասարդի հնարավորություն տալ ծանոթանալու վավերագրական կինոյի գաղտնիքներին և սեփական ֆիլմի միջոցով խոսելու իրենց հուզող խնդիրների մասին:

Դասընթացը կանցկացվի Երևանում` Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Աշխատանքային լեզուն հայերենն է:

Տարիքային սահմանափակում` 16-25տ.

Դասընթացը կվարի կինոռեժիսոր, ԵԹԿՊԻ կինոարվեստ մասնագիտության ասպիրանտ Սեգ Կիրակոսյանը:

Ընտրությունը կարող է անցնել երկու փուլով` հայտադիմումների և հարցազրույցի հիման վրա: Հայտերը պետք է լրացված լինեն հայատառ հայերենով:

Դասընթացի բոլոր փուլերը հաջող հաղթահարած մասնակիցներին կտրվեն ավարտական վկայականներ:

Մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է: Դասընթացի շրջանակներոում մասնակիցների նկարահանած նյութերը կկցվեն Դոկտոր սինեմա կազմակերպության տեսանյութերի արխիվին և հետագայում կարող են օգտագործվել կազմակերպության այլ ծրագրերի ժամանակ` պահպանելով հեղինակային իրավունքները:

Հայտերի ընդունման վերջնաժամկետ` մայիսի 8, 19:30

«Էկոզբոսաշրջությունը Հայաստանում» ծրագրի մասնակցության մրցույթ

Էկոտուրիզմը զբոսաշրջության այն տեսակն է, որը պետք է նպաստի բնական և մշակութային ժառանգության Ճանաչմանը, տեղի բնակչության համար էլ պետք է ապահովի այնքան շահույթ, որպեսզի մարդիկ ընկալեն շրջակա միջավայրը` որպես եկամտի աղբյուր և պահպանեն այն: Հայաստանը հարուստ է բնական և մշակութային ժառանգությամբ, ինչը խթան է Հայաստանում էկոտուրիզմի ենթակառուցվածքների ստեղծման համար:

Հարգելի լրագրողներ, կինոգործիչներ, տուրիզմի մասնագետներ և նշված ոլորտների ուսանողներ, նկարահանման տեխնիկա ունեցող ակտիվ արշավորդներ,
հրավիրում ենք ձեզ մասնակցելու «Էկոզբոսաշրջությունը Հայաստանում» ճանաչողական ծրագրին, որի նպատակն է «Արփի» ազգային պարկի, «Սոսու պուրակ» պետական արգելավայրի, Գնիշիկ պահպանվող լանդշաֆտի և Արագածի վերաբերյալ ստեղծել ճանաչողական տեսահոլովակներ` ուղղված դրանց ներուժի մասին տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը: Ծրագրի խնդիրներից է` տեսահոլովակներ նկարահանելու հնարավորություններ և ցանկություն ունեցող երիտասարդներին զինել այդ հմտություններով, ինչպես նաև ընտրված տարածքների մասին գիտելիքներով:

Բնապահպանության և կենսաբազմազանության վերաբերյալ դասերի ընթացքում մասնակիցները կծանոթանան էկոզբոսաշրջության հիմնական սկզբունքներին, թիրախ տարածքներում հանդիպող կենդանա- և բուսատեսակների կենսաբազմազանությանը, բնության հատուկ պահպանվող տարածքների մասին տեղեկությանը և այլն:

Սցենարական նախագծերի մշակմամբ կմեկնարկեն տեսահոլովակների նկարահանման հմտությունների դասերը, որոնց ընթացքում 36 մասնակիցները կդիտեն հայ և համաշխարհային տեսահոլովակների օրինակներ, կսովորեն` ինչպես գրել սցենարական նախագիծ, ինչպես նկարահանումներ անել բնության մեջ, ինչպես մոնտաժել նկարահանած նյութը:

Նկարահանման փուլում 36 մասնակիցներից յուրաքանչյուը հնարավորություն կստանա մասնակցելու մեկ արշավի և բնության մեջ փորձարկելու ֆիլմի նկարահանման վերաբերյալ ստացած գիտելիքները: Բացի նկարահանումներ անցկացնելուց բնության և գյուղական տարածքներում` աշխատանքային խմբերը նաև կշփվեն հարակից համայնքների բնակիչների, հատուկ պահպանվող տարածքների պարասխանատուների հետ, կգրանցեն նրանց ծառայությունները ու կոնտակտային տվյալները:

Մասնակիցները կարող են նաև ներկայացնել տվյալ տարածքներում անհատական տեսանյութեր կամ ֆիլմեր նկարահանելու առաջարկներ:

Ծրագրի խնդիրներն են.

– Իրազեկել տեղացի և օտարեկրյա զբոսաշրջիկներին էկոզբոսաշրջային ծառայությունների, բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության թեժ կետերի մասին;

– տեսահոլովակ նկարահանելու հնարավորություններ և ցանկություն ունեցող երիտասարդներին զինել այդ հմտություններով;

– տեղի բնակչության շրջանում բարձրացնել էկոտուրիզմի զարգացման արդյունքում  համայնքի օգուտների և հնարավորությունների վերաբերյալ տեղեկացվածության մակադրակը;

– հավաքագրել ընտրված տարածքներում զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող տնային տնտեսությունների ու ոլորտին առնչվող ծառայություններ մատուցող անձանց կոնտակտային տվյալները;

– հետաքրքրված զբոսաշրջային գործակալություններին տրամադրել ծրագրի շրջանակում հավաքված տեղեկություններն ու կոնտակտային տվյալները:

«Էկոզբոսաշրջությունը Հայաստանում» ճանաչողական ծրագիրն իրականացնում է «Դոկտոր սինեմա» երիտասրադական ՀԿ-ն` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհի շրջանակում, Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա և Համաշխարհային անկախ երիտասարդական միավորում ՀԿ-ների հետ համագործակցությամբ:

Դասերը կանցկացվեն օգոստոս ամսին` խմբի մեծամասնության հարմարությանը համապատասխան օրերին և ժամերին: Հոլովակները պատրաստ կլինեն մինչև 2015թ. հոկտեմբերի վերջ:

Մասնակցությունն անվճար է:

Վերջնաժամկետ` օգոստոսի 8, 2015, 23:30

Մասնակցության համար պետք է լրացնել ստորև ներկայացված հայտը