ԴոՍ-ի մասին

Դոկտոր սինեման (ԴոՍ) ոչ առևտրային, ոչ կառավարական կազմակերպություն է` հիմնադրված 2015թ.-ին:
Կազմակերպության նպատակներն ու խնդիրներն են`

  • Նպաստել կինոյի զարգացմանը ազգային. տարածաշրջանային և միջազգային մակարդակներում;
  • Խթանել միջմշակութային ուսուցումը Հայաստանում և աշխարհում;
  • Երիտասարդների շրջանում խթանել առողջ ապրելակերպը;
  • Խրախուսել երիտասարդության մասնակցությունը սոցիալ-քաղաքական գործընթացներում;
  • Աջակցել երիտասարդ կինոգործիչների նախաձեռնություններին;
  • Իրականացնել սոցալական և գիտական հետազոտություններ Հայաստանում ստեղծված ֆիլմերի վերաբերյալ:

Հետաքրքրության շրջանակները. Օգտագործելով տեսա-լսողական տեխնիկայի հնարավորությունները` մենք ուզում ենք բարձրաձայնել և լուծումներ գտնել էկոլոգիական, սոցիալական, կրթական, մշակութային, առողջապահական, ժողովրդավարական, մարդու իրավունքների և այլ ոլորտներում եղած խնդիրների մասին Հայաստանում:
Մեր առաքելությունն է օժանդակել կինոյի միջոցով առողջ հասարակության ստեղծմանը:
Մեր կարգախոսն է` Զգայուն և խոհուն խցիկ: