ԴոՍ-ի ՄԱՍԻՆ

Դոկտոր սինեման (ԴոՍ) շահույթ չհետապնդող, հասարակական կազմակերպություն է՝ հիմնադրված 2015թ.: Կազմակերպության նպատակն ու խնդիրներն են՝

  • աջակցել երիտասարդ կինոգործիչների ստեղծագործական նախաձեռնություններին;
  • խթանել միջմշակութային երկխոսությունը Հայաստանում;
  • խթանել առողջ ապրելակերպը երիտասարդների շրջանում;
  • խրախուսել երիտասարդության ակտիվ մասնակցությունը  հասարակական-քաղաքական գործընթացներում;
  • իրականացնել սոցիալական և գիտական հետազոտություններ Հայաստնում ստեղծված ֆիլմերի մասին:

Հետաքրքրության ոլորտներ.

Օգտագործելով աուդիո-վիզուալ տեխնիկայի հնարավորությունները մենք ցանկանում ենք բարձրաձայնել և լուծումներ գտնել բնապահպանական, սոցիալական, կրթական, մշակութային, առողջապահական, ժողովրդավարական և այլ ոլորտների խնդիրների համար:

Մեր տեսլականն է՝ կինոյի օգնությամբ ստեղծել առողջ հասարակություն:

Մեր կարգախոսն է՝ զգայուն և խոհուն խցիկ:

Մեր լոգոն